Եվրամիությունն Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը հարգելու պատասխանատվություն է դրել և հայտարարում է, որ միջոցներ կձեռնարկի Բաքվի դեմ դրանք (ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը -խմբ․) ճնշելու դեպքում։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար՝ ներառյալ սեփական տներում առանց սպառնալիքների կամ խտրականության ապրելու իրավունքը: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը, ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ, կստանա ԵՄ-ի վճռական պատասխանը։
Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։