Search
Close this search box.

Հայտնի է Արցախում զnհված ռուս խաղաղապահների թիվը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել երեկ ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթի կապակցությամբ:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, թե սեպտեմբերի 20 -ին «ադրբեջանական զինծառայողները սխալմամբ են կրակ բացել» խաղաղապահների ուղղությամբ՝ մառախուղի, անձրևային եղանակի և բարդ տեղանքի պատճառով՝ կարծելով, թե դա հայկական զինուժի մեքենան է։

Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում տեղի ունեցած «երկու միջադեպի առնչությամբ, որոնց արդյունքում վեց ռուս խաղաղապահ է զոհվել, մեկը վիրավորվել է»։

«Երկու փաստով էլ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որի քննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL