Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ կաթվածահար անելու երթևեկությունը։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։

Ցուցարարների մյուս մասը նույն գործողություններն իրականացնում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում։ Բացի այդ, փակ են նաև Նալբանդյան ու Խանջյան փողոցները։

Երթևեկությունը լիովին արգելափակելու համար ակցիայի մասնակիցները հեծանիվներով փակում են փողոցները։

Please enter a valid URL