Search
Close this search box.

Այս պահին մեր գնահատականն է` ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա․ Փաշինյան

Այս պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է։ Գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում է շուրջ 1200-1300 քաղաքացի, երեխա, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում: Մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը։ Ինչպես գիտեք, մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում»,– ընդգծեց նա։

Փաշինյանի կարծիքով` ԼՂ հայերը պետք է ապրեն արժանապատիվ, անվտանգ պայմաններում և իրենց տներում։ Նա շեշտեց` Հայաստանը հայաթափման քաղաքականություն չի վարում, դա վարում է Ադրբեջանը և իրենք չեն ուզում, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի ձեռքերով ԼՂ-ն հայաթափի։

Please enter a valid URL