Search
Close this search box.

«10 հազար մարդու հրավիրել են Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել` ՀՀ-ն ձեզ չի ընդունում». վարչապետ

«Նախորդ օրը շուրջ 10 հազար մարդու հրավիրել են Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասել են` եկեք, որ տեղափոխվեք ՀՀ, նրանց լուսանկարել են, հետո ասել, թե ՀՀ-ն թույլ չի տալիս, որ նրանց տեղափոխեն ՀՀ: Ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ ու քաոս առաջացնելու համար: Ես ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ` արդեն հենց ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման առաջին ժամերից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական` կենտրոնացնել ուժերը քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու նրանց հարցերը կարգավորելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL