Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամությանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագիծը, ըստ որի երկու երկրները պարտավորվելու են չմիջամտել միմյանց գործերին, փոխանցվել է հայկական կողմին, և Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա, քանի որ նրանց հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է: