Search
Close this search box.

Մենք հենց հիմա հայտարարում ենք համազգային հացադուլ. Սուրեն Պետրոսյան

Մենք գնալու ենք գործողության ու կրելու ենք ողջ պատասխանատվությունը բոլոր հնարավոր իրավիճակներում։ Որևիցե կերպ նահանջ չի լինելու։ Այս պահին մարտերը արդեն Ստեփանակերտում են։ Կա ընդամենը երկու տարբերակ։ Մի տարբերակն այն է, որ համակերպվենք, մյուս տարբերակը պայքարելն է։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

«Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, սպառնում է պատերազմ։ Նույնիսկ սա է մեծագույն սուտ։ Պատերազմից ավելի սարսափելի բան կա՝ անզեն մորթվելը։ Արժանապատվությունը կյանքից թանկ է։ Այսօր մեր հավատն են փոխարինել վախով։ Պետք է ազգի բոլոր շերտերը ներգրավված լինեն այս պայքարում։ Սա պարտադիր է։ Եթե չեն մասնակցում, ապա նշանակում է, որ այդ շերտերը իրականում մենք չունենք, իսկ ճգնաժամը հաստատ կա։ Այստեղից շարժվելու ենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Մենք հենց հիմա հայտարարում ենք համազգային հացադուլ, որի նպատակը ոչ թե իշխանություններից բան պահանջելն է, այլ հոգևորականներից բան պահանջելն է։ Վեհափառը, հոգևորականները, մտավորականները, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, սպորտսմեններ պիտի գան այնտեղ ու մասնակցեն քննարկմանը։ Այլ տարբերակ չկա»,- հավելեց նա։

Please enter a valid URL