Ադրբեջանցիներն այսօր առավոտյան օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի. այս մասին X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13:00-ին չեն դադարեցրել կրակը՝ մի քանի ժամ կրակելով և շարժվելով տարբեր ուղղություններով, այլև այսօր շարունակվում են խախտումները։
Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի, այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ», — գրել է նա։
Նշենք, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտի կենտրոնից, որին կից գրել է. «Կրակոցներ այժմ էլ կան, բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին Հրապարակում։ 12։50-ի դրությամբ թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»: