Search
Close this search box.

Շառլ Միշելը կոչ է արել Ալիևին ԼՂ հայերի անվտանգության վստահելի երաշխիքներ տրամադրել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների ու անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է բարձրաստիճան եվրոպական պաշտոնյան։

«Նախագահ Միշելը հայտնել է իր ծայրաստիճան հիասթափվածությունը ուժի կիրառման առնչությամբ, ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»,- «ՌԻԱ Նովոստի—ի փոխանցմամբ, ասել է անանուն աղբյուրը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի հումանիտար կարիքները։

Please enter a valid URL