Գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»: Կա նաև այս ասացվածքի ռսաթուրքական անալոգիան` на воре шапка горит:
Ինչու՞ եմ սա հիշել:
Ուրեմն, երեկվանից օրվա իշխանության և վերջիններիս սպասարկուների կողմից ակտիվ շրջանառվում են «Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը», «ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է» բառակապակցությունները:
Ավելին`մամուլով տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ն (կամ որևէ այլ պետություն) աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Ի՞նչ եք կարծում, ենթադրենք` 6 կամ 27 տարի առաջ ԱՄՆ-ն չէ՞ր աջակցում ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Կամ` ինչու՞ սկսեց հենց այս օրերին աջակցել:
Պարոնայք օրվա իշխանականներ և վերջիններիս սպասարկուներ, այդպես «հանկարծ» ոչինչ չի լինում: Կարո՞ղ է Արցախի հանձման հետ մեկտեղ նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հիմքերն եք վերացրել: Հակառակ դեպքում, ինչու՞ եք հանրայնացում մի խնդիր, որը 1991թ սեպտեմբերի 21-ից սկսած երբևէ հանրային օրակարգում չի եղել և դե յուրե չի քննարկվել միայն պաշտոնական Իսլամաբադի (Պակիստան) կողմից:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան