Արցախի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները, որոնց հաղորդման համաձայն արցախյան պատվիրակությանն ուղեկցում են ռուս խաղաղապահները, նրանք Եվլախ են մեկնում Աղդամի ճանապարհով։
Նույն աղբյուրների համաձայն, հանդիպումը սպասվում է ժամը 13:00-ին, ըստ ամենայնի, հայկական պատվիրակությունը ղեկավարում է պետնախարար Արթուր Հարությունյանը։