«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ականները սեպտեմբերի 19-ին ստացել են հերթական զգուշացնող SMS-ը, որ պետք է զգույշ լինել, ոչինչ չխոսել, փողոց միայնակ դուրս չգալ եւ անզգույշ հայտարարություններ չանել երկրի իրավիճակի վերաբերյալ:
Միայն մի քաղաքական մեսիջ են ստացել նրանք, այն է՝ Արցախի հարցերին Հայաստանը չի խառնվի, սակայն Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը պետք է պահպանվի, ու պետք է Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը: Շատ ՔՊ-ական պատգամավորներ, ավագանիներ, պաշտոնյաներ նույն տեքստը տարբեր խմբագրումներով երեկվանից սկսել են տարածել, որ ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է:
Այնպիսի պաթոսով համեմված են արտահայտում այդ միտքը, որ թվում է՝ հերոսություն են անում: Իրականում ՔՊ եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով է, որ Հայաստանն այն վիճակում է հայտնվել, որ մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը սարսափելի վտանգի մեջ են, ու կառավարման տկարություն դրսեւորող իշխանությունները փորձում են փրկել մեր դարավոր երազանքի մարմնացում պետականությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում