Search
Close this search box.

Կրեմլը` Փաշինյան- Պուտին հեռախոսազրույցի մասին

Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ այն կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումը։ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ։

«Չնայած դժվարին պայմաններին, խաղաղապահները շարունակում են հստակորեն կատարել իրենց հանձնարարված խնդիրները և բազմակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների կողմից։ Կողմերը հույս են հայտնել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Please enter a valid URL