Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքով ստեղծված իրավիճակը․

Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր խաղաղապահները տարհանել են ավելի քան 3,1 հազար մարդու Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

Նրանցից 1428-ը երեխաներ են. բոլոր տարհանվածները գտնվում են խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Ապահովված են հանգստով և տաք կերակուրներով։

Ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի։ Քաղաքացիներին ուղեկցելիս կրակի տակ է հայտնվել խաղաղապահների շարասյունը։

Կողմերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է արյունահեղությունը կանխելու և անվտանգությունն ապահովելու համար,

ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել։

Please enter a valid URL