Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ռուս զինվորականներ են զոհվել, հայտնում է ՌՂ ՊՆ-ն։
«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան։ Գնդակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են»,- հայտնել են գերատեսչությունից։
Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու բոլոր հանգամանքները։