Search
Close this search box.

Պուտինը՝ Արցախում տեղի ունեցածի մասին

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ», — ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղում հնարավոր կլինի հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

— լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Please enter a valid URL