РИА Новости-ն, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, գրում է, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել հայկական ավելի քան 90 մարտական դիրք։ Կրկին նշվում է, որ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, և որ վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները։