Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում հրադադարի մասին տեղեկությունները՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայտնել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես դեռ այդ տեղեկությանը մանրամասն չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող բան ասել այդ հաշվով։ Մեկ անգամ եւս կրկնում եմ. այնտեղ մշտապես շփումներ են իրականացվում, ուստի չեմ կարող ստույգ հաստատել դա»,- տեղեկացրել է Պեսկովը լրագրողներին։