ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությանը, որ տարածվում է սոցցանցերում. «Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ»: