Search
Close this search box.

Ինչ է կատարվում. Արցախի ՊՆ-ն վերջին տեղեկություններն է հայտնում

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Please enter a valid URL