ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում և կատարել 2020թ.-ի պայմանավորվածությունները, այդ մասին ասվում է կազմակերպության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ․
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։
Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարի ռեժիմը»։