ՌԴ ԱԳՆ–ն, անդրադառնալով ԼՂ–ում ստեղծված իրավիճակին` կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը։ Այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։
«Պետք է կանգնեցնենք զինված դիմակայությունը և անենք հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը»,– ասված է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։