Search
Close this search box.

Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը եւ «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիեւի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։

Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»,- ասվում է հայտարարությունում։

Please enter a valid URL