ԵԽ պատգամավորները կոչ են արել ԵՄ անդամ երկրներին դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին ասված է ԵԽ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խստագույնս դատապարտում ենք այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա։ Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։