Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր, ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավոր և սպառնալիք է խաղաղ բնակչության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Ներկայումս լարված աշխատանք է տարվում, գլխավորը Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է և մարդկային զոհեր թույլ չտալը։ Ցավով ենք կարդում լուրերն այն մասին, որ արդեն զոհեր կան», — լրագրողներին ասել է Պեսկովը։