Search
Close this search box.

«Ինձ ո՞ւմ տեղն եք դրել՝ Հենզել-Գրետելի՞». Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե վստահ է, որ իրեն ուզում են «գցեն»:

«Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», — ասաց Ղուկասյանը։

Նա նշեց, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, իսկ իրեն ճանապարհ կտա, որ գա, մաքրի։

«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ»,- ասաց Ղուկասյանը։

Նա առաջարկեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։

Please enter a valid URL