Search
Close this search box.

ԱՄՆ Զինված ուժերը կորցրել են F-35 կործանիչը

Համաձայն ԱՄՆ Զինված ուժերի հաղորդագրության՝ Չարլսթոն քաղաքի (Հարավային Կառոլինա նահանգ) շրջանում F-35 կործանիչի որոնումներ են ընթանում, որի օդաչուն կատապուլտացվել է կիրակի կեսօրին, հաղորդում է CNN-ը:

Օդաչուն բարեհաջող կատապուլտացվել է։

Արագ արձագանքման խմբերն աշխատում են F-35 կործանիչի որոնման ուղղությամբ։

Ինքնաթիռը պատկանում է ծովային հետեւակի կործանիչների 501-րդ ուսումնական էսկադրիլիային, որը զբաղվում է օդաչուների պատրաստմամբ ՝ տարեկան նախապատրաստական պահանջները կատարելու համար:

Please enter a valid URL