Search
Close this search box.

«Ես իշխանության տեղը լինեի, քաղաքային իշխանությունը կհանձնեի Հոթդոգ կոալիցիային». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես իշխանության տեղը լինեի, քաղաքային իշխանությունը կհանձնեի Հոթդոգ կոալիցիային։
Թևանյանի թիմակիցներն ասում էին, որ Հայկոն դրսից ներդրված ծաղրածու ա, բերում են Ղարաբաղը հանձնի,
Հայկոն իրանց սև էր ասում:
Թե ինչ էր ասում դոգը երկուսի մասին, ամոթա ասելը։

Էս ուժերի տեղը լինեի ,էլ կապիկություն չէի անի` իբր զզվում ենք իրարից, բայց հանուն Ղարաբաղի ստիպված Հոթդոգ ենք բոլորս դառնում։ Արագ կոալիցիա կանեի։
Ինչի եմ էս ասում։ Թե ինչ կանի քաղաքի հետ Հոթդոգ դաշինքը, հասկանալու համար պետք չի ֆեյսբուքյան փինաչի քաղտեխնոլոգ, վերլուծաբան կամ մտահոգ սնոբ լինել։ Իսկ համապետական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել։

Հ Գ. Մինչև Հոթդոգերը չերեզ Երևան փրկում էին Արցախը, ընդեղ աննկատ բացվեց Աղդամի ճանապարհը Ադրբեջանի համար։ Ինտեգրացիան սկսվել ա»։

Please enter a valid URL