Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը խոսեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկած քաղաքացիներին։

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ», — գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացել են երեկ՝ սեպտեմբերի 17-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

Please enter a valid URL