ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամով մարդասիրական բեռների անցմանը։ Նա այդ մասին խոսելիս նշել է․
«Հուսով ենք, որ Արցախում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև 2020-2022 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման վերաբերյալ»։