Search
Close this search box.

«Ընտրության արդյունքները շատ ծանր իրավիճակ են ստեղծել իշխանության համար». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսուքյան գրառումը. «Երևանի ավագանու ընտրության արդյունքները ծանր, շատ ծանր իրավիճակ են ստեղծել իշխանության համար։ Առաջիկա օրերին ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը կփորձեն պայմանավորվել Դոգի հետ՝ կոալիցիա կազմել։

Չեմ բացառում, որ շնիկը կգնա այդպիսի համագործակցության՝ համ կդառնա քաղաքական գործոն, համ էլ բանտից դուրս կգան իր հարազատները, իր վրայից կհանվի քրեական հետապնդումը։ Ի վերջո, մի անգամ ՔՊ-ի համար աշխատած մարդը երկրորդ անգամ էլ կարող է աշխատել։
Չեմ բացառում նաև, որ նույն Դոգը կարող է գործարք առաջարկել ընդդիմությանը՝ լավ հասկանալով, որ Նիկոլի քաղաքական կյանքը սպառված է և գնում է ոչնչացման, հետևաբար պետք է տաք տեղ փնտրել։

Ամեն դեպքում ես շատ ցավում եմ, որ հայերի մեջ սրբապղծությունը հարգող մարդ կա։ Ինչպե՞ս կարելի է կողմնակից լինել մի մարդու, ով հեռվից նստում ու ամենաայլասերված հայհոյանքն է հնչեցնում ուրիշների հասցեին, անարգում մարդկանց սրբությունները։ Փաստորեն մոտ 23,000 այդպիսի մարդ կա։ Ցավում եմ։
Ցավում եմ նաև Նիկոլի համար ողջակիզված այն նախարարների համար, որոնք առաջիկա օրերին կզրկվեն պաշտոններից ու կդառնան բոմժ։ Նիկոլն այդպես է, փչացնում, հետո զոհաբերում է իր կողքի բոլոր մարդկանց»:

Please enter a valid URL