Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել

Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա — Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի (Բերձոր — Ստեփանակերտ) ճանապարհներով։

Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա — Ասկերան — Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա», — գրել է Հաջիևը։

Հիշեցնենք՝ նախօրեին հաղորդվել էր, որ հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):

Please enter a valid URL