«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը. «ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Հանրային ձայն»- 7
«Քաղաքացիական պայմանագիր» — 24
«Ազգային առաջնթաց» — 14
«Հանրապետություն» — 8
«Մայր Հայաստան» — 12
Պետք է հաշվի առնել, որ մուտքագրման հնարավոր վրիպակների ճշգրտման ու վերահաշվարկի արդյունքում այս պատկերը կարող է փոխվել: 100 քվեի տատանումը կարող է որոշիչ լինել:
— Տես Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասը»: