Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2018 թվականի Երևանի ավագանում ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։ 2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը Երևան քաղաքում ստացել է 290․439, կամ 3․653 քվեով պակաս, քան նախորդ ընտրություններին։
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե, կամ 112․912-ով պակաս 2018 թվականի ընտրությունների համեմատ։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75․463 քվե, կամ 218․629 ձայնով (կամ մոտ 4 անգամ) պակաս 2018 թվականի ցուցանիշը և 105․717 ձայն (1,7 անգամ) պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջնական կապիտուլյացիա է և բացառիկ ՄԵՐԺՈՒՄ։ Թերևս դժվար գտնվի մի քաղաքական ուժ, որը 5 տարում ունենա նման խայտառակ վարկանիշի անկում։ Այս պայմաններում իշխանությա նմնալը, նաև կառավարությունում, դա այլևս իավական իմաստով իշխանության յուրացում է։