«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գրեթե հարյուր տոկոս ճշտությամբ ի վիճակի չի լինելու 50%+1 ձայներ հավաքել, Երևանում իշխանություն ձևավորելու համար ստիպված է կոալիցիա ձևավորել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ:
ՔՊ-ում, 24news — ի տեղեկություններով, վստահ են, որ այդ դաշինքը կհաջողվի, «Հանրապետությունը» կստանա փոխքաղաքապետի ու վարչական մի քանի շրջանների պաշտոններ: Այս ամենը, իհարկե, այն դեպքում, եթե ընդդիմադիր կուսակցություններին չհաջողվի ավելի շատ ձայն հավաքել ու սեփական կոալիցիա կազմել:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ 277 տեղամասերի արդյունքները հետևյալն են
1. Հանրային ձայն — 12․816 (9.74%)
2. ՔՊ — 43․401 (32.98%)
7. ԱԱԿ — 24․809 (18․85%)
9. Հանրապետություն — 14․999 (11.4%)
14. Մայր Հայաստան — 19․838 (15.08%)