Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը ժամը 20։00-ից ավարտվել է, ընտրատեղամասերը փակվել են, բնականոն ընթացքով ընթանում է տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ Այս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ամփոփելով ընտրողների մասնակցության վերջնական տվյալները:
Հովակիմյանի խոսքով՝ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից քվերակությանը մասնակցել է ընտրողների 28,46%-ը կամ 234,553 մարդ:
Այսպիսով․
Աջափնյակ-23,229 մարդ, կամ 27,98%
Ավան- 12,575 մարդ, կամ 32․22%
Արաբկիր- 29,301 մարդ, կամ 30,99%
Դավթաշեն- 10,709 մարդ, կամ 31․98%
Էրեբունի- 21,719 մարդ, կամ 24,35%
Կենտրոն- 28,714 մարդ, կամ 30,25%
Մալաթիա-Սեբաստիա- 27,490 մարդ, կամ 25,86%
Նոր Նորք- 28,889 մարդ, կամ 29,63%
Նորք Մարաշ- 3,314 մարդ, կամ 31,07%
Նուբարաշեն- 2,250 մարդ, կամ 27,9%
Շենգավիթ- 29,357 մարդ, կամ 26,5%
Քանաքեռ Զեյթուն- 17,006 մարդ, 29,98%