Բազմաթիվ արձանագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ՝ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: Ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է դրան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայանի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասել է նա:
Նշենք՝ Երևանում մինչև ժամը 17:00-ն ընտրությանը մասնակցել է քաղաքացիների 21.36 %-ը։