Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 29 չվերթ, ևս 9-ը չեղարկվել է։ Այս են վկայում «Յանդեքս։ Չվացուցակ» առցանց ցուցատախտակի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 02.12-ի դրությամբ 11 չվերթ դեպի Վնուկովո հետաձգվել է, 6-ը՝ չեղարկվել․ 8 չվերթ դեպի Դոմոդեդովո հետաձգվել է, 3-ը՝ չեղարկվել. Շերեմետևոյում 10 չվերթ է հետաձգվել։
Ավելի վաղ Իստրա քաղաքային շրջանի վրա խոցվել է Մոսկվա թռչող երկու ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Սեպտեմբերի 16-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու թռչող սարքեր են խոցել Տվերի և Կալուգայի շրջանների վրա։ Այն ժամանակ նույնպես մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ էր հետաձգվել կամ չեղարկվել, գրում է «Կոմերսանտը»։