Search
Close this search box.

Հայկ Մարությանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը չի համարում, որ ինքը թիկունքից հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` այնտեղից դուրս գալով։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։

Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին անվանել էր վախկոտ դասալիք, ինչպես նաև հայտարարել էր, որ թիկունքից էլ հարվածել է ՔՊ–ին։
«Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի (խոսքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին է-խմբ.) օրերին պաշտոնը լքեի, կուսակցությունից դուրս գայի ու հայտարարեի այդ մասին։ Ես ներքին կարգով Սուրեն Պապիկյանին ասել էի, որ մեր ճանապարհներն իրար հետ չեն կարող լինել, ու դա սկզբունքային քայլ է։ Հավելել էի, որ կարող են այդ մասին հայտարարել այն ժամանակ, երբ հարմար կլինի կամ իրավիճակը հանգիստ կլինի»,– նշեց Երևանի քաղաքապետի թեկնածուն։

Please enter a valid URL