Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ տեղի ունեցածի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկել է 9/21 տեղամասում։ Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին․ «Դիտորդական առաքելությունները պնդում են, որ ամբողջ քարոզչության ընթացքում վարչական ռեսուրս է կիրառվել, ինչպե՞ս կարձագանքեք»,- հարցրել են լրագրողները։

«Նման դեպքերը խիստ դատապարտելի են, հույս ունեմ՝ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է․․․ Հարվածել ժողովրդավարական համակարգին՝ անօրինական գործողություններով, որոնք կարող են թեկուզ փոքր ստվեր գցել ընտրությունների վրա, դա պետության դեմ հանցագործություն է․․․ Հարյուր հազարավոր մարդկանց մեջ կարող է լինեն մարդիկ, ովքեր չեն հասկացել՝ ինչ է հեղափոխությունը։ Օրինակ, էն օրը ես մի հատ կադր տեսա, որ երթի ժամանակ մասնակիցներից մեկն իրեն շատ վատ է պահել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ․ դատապարտում եմ նման վարքագիծը»,- ասել է ԱԺ նախագահը։

Please enter a valid URL