Search
Close this search box.

Քաղաքացին ահազանգում է՝ ընտրությունների օրով իր հասցեում 5 հոգի ավելացել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ մեզ ահազանգեց մի քաղաքացի, ով տեղեկացրեց, որ Նոր-Նորքի 7-րդ զանգվածի 2/25 ընտրատեղամասում հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։ Քաղաքացի հասցեում գրանցված է 4 հոգի, սակայն ընտրությունների օրով իրենց հասցեն համալրել են նաև Նվարդ Էդուարդի Հովակիմյանը, Շահանե Էդուարդի Հովակիմյանը, Վարդգես Հովակիմյանը, Նարինե Օհանյանը, Հովակիմյան Էդուարդը։
Քաղաքացի Հունիկյանին հարցրինք՝ ինքը փորձե՞լ է տեղում ճշտել, թե ինչպե՞ս է ստացվել, որ իրենց հասցեում գրանցված են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, Հունիկյանն ասաց, որ իրեն հորդորել են ոստիկանությունից ճշտել․

«Բայց ինչը ճշտեմ, ես լավ գիտեմ, թե մեր տանն ով է ապրում, ով չի ապրում»,- ասաց քաղաքացին»։

Please enter a valid URL