Search
Close this search box.

Հոկտեմբերի 5-ին՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը, կստորագրվի՞ փաստաթուղթ․ Փաշինյանի պարզաբանումը

Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը․

«Ցավոք սրտի՝ ոչ, եթե ստորագրվեր, կհամարեինք, որ այն համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Ասել ենք՝ մենք շարժվում ենք «Խաղաղության օրակարգով», հնարավորինս արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»,- ասել է Փաշինյանը։

Հույս ունենք՝ մեր ինտեսիվ բանակցությունները կշարունակվեն, կհասնենք մեր խնդիրների լուծմանը։ Մենք ահագին ժամանակ ենք կորցրել Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով․ նման իրավիճակի չլինելու դեպքում կարող էինք էներգիան ուղղորդել պայմանագրի քննարկմանը մեծ ժամանակ տալուն,- նշել է նա։

Please enter a valid URL