Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Արցախում էլի գործի են անցել դրսի փողերով խուճապ տարածողները։ Ինչ-որ չստացված արցախցի՝ Աթանեսյան ազգանունով, որը չգիտես թե որտեղ է հիմա, վկա է բերում թշնամու քարոզչությունը բազմաթիվ անգամներ տարածած տավուշցի մի չստացված լրագրողի ու մարդկանց համոզում է, թե Արցախի բանակի զինտեխնիկան հանձնվում է ռուսներին։
Տաղանդավոր սուտ ու ավելի տաղանդավոր հիմարություն։
Մեկ էլ սուտ տեղեկություն են տարածում՝ արցախցիներին համոզելով, թե պետք է հավաքել իրերն ու պատրաստվել փախչելու, քանի որ առաջիկա ժամերին թշնամին լայնամասշտաբ հարձակում է սկսելու։
Ես ուզում եմ Արցախի մեր հայրենակիցներին մի լուրջ հարց տալ՝ դուք հոգեբանական ու տեղեկատվական առումով այդքան անպաշտպա՞ն եք, որ ամեն անուղեղ կարողանում է ձեզ խաբել ու մոլորեցնել։
Գիտե՞ք, թե ինչքան վիրավորական է, որ դուք թշնամուց վախենում եք, իսկ Արցախի բանակի ուժն ու հնարավորությունները ճիշտ չեք գնահատում։ Գոնե գիտե՞ք, թե մեր զորքը ինչպիսին է։ Չեմ մանրամասնի, բայց դուք պիտի հարգեք Արցախի բանակի ուժը, ձեր տներից դուրս եկած զինվորների մարտունակությունը։
Բայց մի վախեցեք, ոչ Արցախի բանակի զենքն է ռուսներին հանձնվում, ոչ էլ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում։ Իսկ եթե թշնամին որոշ տեղերում սադրանքի գնա, Արցախի բանակը գիտի, թե ինչպես պիտի հերթական ցավոտ պատասխանը տա։
Հարգեք ինքներդ ձեզ և մի լսեք թշնամուն ու թշնամու քարոզը տարածող հայ հիմարներին»։