Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․Մարտակերտի ուղղությամբ իրավիճակը լարված է, թշնամին զինտեխնիկա է կուտակում․ Հրապարակ

Իրավիճակը լարված է, բայց դեռ կրակոցներ չկան, դեռևս հանգիստ է, «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել է Մարտակերտի ղեկավար Միշա Գյուրջյանը։

«Հակառակորդի կողմից տեղաշարժը շատ է։ Զինտեխնիկա են բերում՝ թշնամին դիրքավորված է»,-ասել է Գյուրջյանը։

Արդյոք ռուս խաղաղապահները հետևու՞մ են տեղի ունեցողին կամ միգուցե նրանց կողմից ևս այդ հատվածում մոբիլիզացվո՞ւմ են հարցին նա պատասխանել է, որ այդ մասով որևէ տեղեկություն չունի։

Արցախի Պաշտպանության բանակի ծառայողները հետևում են ադրբեջանական կողմի շարժին։

Please enter a valid URL