Իրանի անվտանգության ուժերը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, իրանցի երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան տարելիցի օրը ձերբակալել նրա հորը։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ամինի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրը հաստատել է նորվեգական Hengaw իրավապաշտպան կազմակերպության զեկույցն այն մասին, որ Ամջադ Ամինին ձերբակալվել է արևմտյան Իրանում՝ իր տնից դուրս գալու ժամանակ:
Հիշեցնենք, որ 22-ամյա Մահսա Ամինին մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին այն բանից հետո, երբ ձերբակալվել էր շարիաթի օրենքները խախտելու մեղադրանքով:
Աղջկա մահը դարձավ ամիսներ տևող հակակառավարական ցույցերի պատճառ, որն, ըստ էության, վերջին տարիներին Իրանի իշխանությունների դեմ ամենամեծ հանրային ընդվզումն էր:
Իրանի անվտանգության ուժերը ներկայումս տեղակայված են աղջկա հայրենի քաղաքում՝ հանգստյան օրերին հնարավոր անկարգությունները կանխարգելելու նպատակով։