«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկը հայկական զինված ուժերի ներկայությունն է»,- այդ մասին նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ խոսելով Հայսատանի հետ խաղաղության պայմանագրի մասին․
«Ըստ եռակողմ հայտարարության՝ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, բայց դա չի կատարվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ խաղաղության պայմանագիրն անհնար կլինի, քանի դեռ «Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս, չի ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։