Գիշերը Երևանում ինքնագլորով շրջող երիտասարդների հետ կապված վրաերթի 2 դեպք է եղել: Մի դեպքում 15 և 17–ամյա պատանիները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս դեպքն ավելի վատ վերջաբան է ունեցել. կա զոհ։ 2 դեպքի մասին էլ հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 17-ամյա Քրիստինե Ա.-ին և 15-ամյա Սարգիս Կ.-ին»,–գրում է կայքը:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել դրանից շուրջ մեկ ժամ առաջ։
«Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին»,–տեղեկացնում է կայքը:
Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով, և այն նախատեսված է եղել 1 հոգու համար։ Երեխաներն անակնկալ հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը»,–գրում է կայքը:
Այս դեպքի փաստով ևս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինքնագլորից վնասվածք ստացածների 95%-ն այն վարած անձինք են. ի՞նչ վիճակագրություն է ԵՊԲՀ–ում