Search
Close this search box.

70-ամյա սպային պահեցին կալանքի տակ, թույլ չտվեցին կնոջ հուղարկավորությանը մասնակցի. պայթեց փաշինյանական մարտիմեկյան սուտ փուչիկը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում «Պայթեց փաշինյանական մարտի 1-յան սուտ փուչիկը» վերտառությամբ գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր արդեն կիսապաշտոնական լուր տարածվեց, որ կարճվելու է մարտի 1-ի գործով նախկինում եզակի ձերբակալված եւ սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նրան կալանավորեցին մեծ քարոզչությամբ, 70-ամյա սպային պահեցին կալանքի տակ, թույլ չտվեցին կնոջ հուղարկավորությանը մասնակցի։

Գեղամ Պետրոսյանի անունը ծառայեցրին իբր մարտի 1-ի լիակատար բացահայտման մասին փաշինյանական քինախնդիր մոլագարության հանրային քարոզչության համար։

Ավելին, դեռ մեղադրանք չառաջադրված, միայն կալանքի մասին ՀՔԾ հաղորդագրության տարածումից հետո Փաշինյանը սկսեց այն շահարկել։ «Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»… 2019 թվականի հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով Գեղամ Պետրոսյանի ձերբակալման փաստին։

Չորս տարի անց պարզվեց, որ Փաշինյանն ու իր կամակատար իրավապահ համակարգը մոլորեցրել են հանրությանը։ Պետրոսյանն անմեղ է։ Ասել է թե՝ մարտի 1-ի լիակատար բացահայտում փաշինյանական օպերացիան էլ ծառայում էր սեփական մեղքերը քողարկելու ու հանրության աչքին կեղծ թիրախներ նշանակելու համար։ Ու եթե ձերբակալման լուրից նիկոլը «շատ էմոցոնալ պահեր է ապրել», թերեւս իրականում մի փոքր հանգստացել է, որ այլոց ձերբակալվելով ինքը սկսում է մաքրվել մարտ 1-յան ոճրագրոծության կազմակերպման մեղքից»։

Please enter a valid URL