Լրագրող Անի Գևորգյանը անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ իր լրագրողական գործունեության խոչընդոտման դեպքին․
Շնորհակալ եմ անհանգստանալու համար, չեմ կարող ասել , որ լավ եմ, բայց ես հանձնվող չեմ, իշխանավորներն իրենց բերված աջակիցներով պիտի հասկանան ոչինչ հավերժ չէ,- գրել է նա։
Նշենք՝ «Հայաստանի ժուռնալիստների միությունը» ավելի վաղ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին: