Search
Close this search box.

Բախտնե՛րդ փորձեք, Ձեզ սպասում է ասֆալտի դիետա, ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք. Նիկոլ Փաշինյան

Բանավեճի գնալը ժողովորդի աչքերի մեջ նայել է, հարգանքի տուրք մատուցել է մրցակիցներին։ Մեկ ուրիշ բանավեճի չգնացող, երևանցիներին կոչ է անում՝ ձեր քվեներով կրակեք։ Բա գնայի՛ր բանավեճի, քո խոսքով կրակեիր, դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախչում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։

Այս մասին ՔՊ-ի հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ու ընդհանրապես, խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, Երևանը վերցնելու մասին խոսողներին, բառապաշարների վերանայում անել, բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի 1999 թիվը չէ, առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ, սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է»,- ասաց նա:

Երևանն արյունով վերցնելու մասին խոսողներին Փաշինյանը խորհուրդ տվեց բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել:

«Մի հատ դե բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտնե՛րդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտնե՛րդ փորձեք»,- հայտարարեց վարչապետը:

Please enter a valid URL